Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
12.04.2024 | 08:55

Սկիզբը՝ այստեղ

Ըստ Նոամ Չոմսկու՝ մարդկային գիտակցության մանիպուլյացիայի թիվ 2-րդ մեթոդը մարդկանց մտածողությունից զրկելն է և անցումը դեպի զգացմունքային դաշտ:

Եվ այսպես.

Զգացմունքները մարդուն զրկում են տրամաբանորեն մտածելու կարողությունից։ Այս տեխնիկան հաճախ օգտագործվում է նյարդալեզվաբանական ծրագրավորման մեջ: Ազդելով հույզերի վրա՝ մանիպուլյացիան գործում է միանգամից երկու ուղղությամբ՝ արգելափակում է ունկնդրի ռացիոնալ մտածելու և տեղեկատվությունը քննադատաբար վերլուծելու կարողությունը, ինչպես նաև մուտք է ստանում մարդու ենթագիտակցություն և կարող է «ներմուծել» գաղափարներ, հայացքներ, վախեր, մտահոգություններ, ցանկությունները կամ վարքի այլ տեսակներ:

Երբ մարդիկ լսում են սարսափելի ահաբեկչությունների, զանգվածային մահերի, սոված երեխաների, իշխանության անարդարության մասին, նրանք ունենում են վախ, սարսափ, տխրություն, վիշտ, խղճահարություն և այլ տհաճ հույզեր, բայց, իհարկե, ոչ մտքեր այդ երևույթների պատճառների մասին: Արդյո՞ք մեր ստացած տեղեկատվությունը հավաստի է: Արդյո՞ք դրանք իսկապես չէին կարող կանխվել։ Զգացմունքներով ծանրաբեռնված մարդն ի վիճակի չէ հասկանալ տեղի ունեցողի իրական պատճառները։

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ